Քաղաքականություն

Մի եկեք, էլի, դահլիճ, որ գալիս եք՝ ո՞ւմ ա պետք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Մի եկեք, էլի, դահլիճ, որ գալիս եք՝ ո՞ւմ ա պետք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր որպես ՀՀ քաղաքացի՝ խնդրեց ընդդիմությանը, որ այլևս չգան դահլիճ և ափսոսանք հայտնեց, որ նույնիսկ այս իրավիճակում չեն կարողանում ՀՀ շահը սպասարկել։ Նրան զայրացրել էր ընդդիմության պահվածքը, որ անգամ այս իրավիճակում մերժեցին իրենց հայտարարության նախագծին միանալն ու այլ կետեր մտցրին, որոնք,ըստ Ալեն Սիմոնյանի, այսօր ոչ մեկի հետաքրքիր չէ և ընդամենը ներքաղաքական օրակարգ է սպասարկում։

«Ուզում եմ հասկանամ, վարչապետը եկել ասում ա՝ էկեք հարց տվեք, եկել ա, ներկայացնում ա՝ 49 զոհ ունենք, էսքան վիրավոր ունենք, մենք՝ մեր օրակարգն ունենք։ Մի եկեք, էլի, դահլիճ, անկեղծ՝ խնդրում եմ ձեզ, որպես Ազգային ժողովի նախագահ չեմ խնդրում, որպես ՀՀ քաղաքացի եմ խնդրում։ Որ գալիս եք՝ ո՞ւմ ա պետք։ Լուրջ եմ ասում՝ հազար ափսոս, որ նույնսիկ էս իրավիճակում դուք չեք կարողանում ՀՀ շահը սպասարկել»,-ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այստեղ քաղաքական ոչ մի հարց չկա։

«Էստեղ քոչարյանական, սերժական, չգիտեմ, «Քաղաքացիական պայմանագրի» համակիրի հարց չի։ Ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք։ Մի՛ եկեք»,-ասաց նա ու հուսահատ վերադարձավ իր աթոռին։

Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիր թևերի համակիրներին անվանեց «քոչարյանական», «սերժական», իսկ ՔՊ-ի  ու Նիկոլ Փաշինյանի համակիրներն չցանկացավ կամ չհամարձակվեց անվանել «նիկոլական», ինչպիսին, օրինակ, ինքն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image