Հասարակություն

Մարդիկ դարձել են ավելի համարձակ ու պահանջատեր

Մարդիկ դարձել են ավելի համարձակ ու պահանջատեր

Լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը դրական երեւույթ է համարում, որ այսօր Հանրային հեռուստաընկերության եթերից մենք տեսնում ենք դժգոհող առեւտրականների, դժգոհող գիտնականների, դժգոհող երիտասարդների, դժգոհող ավտոմոբիլ ներկրողների, ինչը նշանակում է, որ մարդիկ ավելի համարձակ ու պահանջատեր են դարձել։ «Չէ՞ որ հիմա բոլորն ասում են, որ իշխանությունը ժողովրդինն է, իսկ ժողովուրդը փորձում է իր իշխանությունը իրացնել։ Մաքսատանը մենք տեսնում ենք մարդկանց մի ամբոխ, որը չգիտի ՊԵԿ-ի փոփոխությունների մասին, ըստ որի՝ 50 կգ-ի փոխարեն պետք է ներկրել 25 կգ»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Նարինե Դիլբարյանը։

Նրա կարծիքով՝ հեղափոխությունից հետո մենք հայտնվել ենք տեղապտույտում, եւ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի կառավարման համակարգի մասին, որպեսզի առաջընթաց ապահովի։ Այդ դեպքում էլ, ըստ նրա, ճանապարհ փակելու անհրաժեշտությունը կվերանա։

Անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օրերս հացադուլի պատճառով մահացած կալանավոր Մհեր Եղիազարյանին՝ Նարինե Դիլբարյանը նշեց, որ դա արդարադատության նախարարության եւ համապատասխան օղակների բացթողումն է։

Նա հիշեց, որ հացադուլներ եղել են միշտ, նույնիսկ խորհրդային ժամանակներում, սակայն մահվան դեպքեր չեն գրանցվել։ «Փաստորեն տեղի է ունեցել անտարբերություն, եւ այդ մահը անտարբերության հետեւանք է»,- ասաց նա։ Ահարոն Ադիբեկյանն էլ կարծում է, որ պետք է վերակառուցվի համակարգը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image