«Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարում է, որ Նիկոլի իշխանությունը որոշել է տրանսպորտի գինը թանկացնել։ Արցախը, ՀՀ տարածքները, մեր տունուտեղը, հազարավոր զինվորներին կորցնելուց հետո դա մի մանրագույն բան է թվում։ Համատարած սպանդի, հրդեհի ճիրան դարձած ժողովուրդը կասի՝ ի՜նչ եք կորցրել, ինչի՜ հետևից եք ընկել․․․
Իշխանությունը իսկը ժողովրդի հոգուն է վրա հասնում։ Թշնամու ճիրաններում հայտնված ժողովրդին ինչքա՜ն կարելի է քերել, նեղել․ նրանց դարդ ու ցավը հիմա տրանսպորտը չի։ Բայց ինձ մի հարց է այնուամենայնիվ հետաքրքիր՝ ինչու՞ է տրանսպորտի գինը մինչև 260 դրամ թանկանում։ Այդ տասը դրամը իրենց մուրացկան հոգեբանության քերոցի՞ն է, թե՞ ուզում են ասել՝ այնքան ճիշտ ենք հաշվարկել, որ ոչ թե 250 կամ 300 դրամ է կազմում, այլ 260 դրամ։
Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ «ժողովրդի սիրուց տապակվող» Նիկոլ Փաշինյանն ասում էր․ «Կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, ժողովուրդ ջան, ինչ է եղել որ, գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտեք ինչ վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է կանաչ սոխը, որեւէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է՝ սխտոր կերեք»:
Հիմա չի՞ ուզում ասի՝ տրանսպորտը թանկացել է, էշով ման եկեք։