Իջևան քաղաքում երթեւեկում են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների ձեռքերով արած «սրտիկի» պատկերներով ավտոմեքենաներ։ Այդ պատկերը տաքսիների ապակիներին են վարորդները փակցրել։
Դրանց թիվն ավելի մեծ էր մինչև ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ը, ընտրությունից հետո ոմանք արդեն հանել են։ Իջևանցի վարորդից տեղեկացանք, որ այդ «սրտիկն» իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստներին օրական 5 հազարական դրամ են տվել։