Իրավունք

Ինչում են մեղադրում քաղաքագետին

Ինչում են մեղադրում քաղաքագետին

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է, նա վկայի կարգավիճակ ունի։ Այս մասին հայտնեց փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։ Նրա խոսքով, Բոզոյանը ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ փաստաբանը չի կարող հայտել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված։ Քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 3–ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանում։ Խուզարկություններից հետո Բոզոյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։ Այս առնչությամբ ՔԿ–ից միայն հայտնել են. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»։

«Հրապարակը» նաև կապ հաստատեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ: Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Բոզոյանին հարցաքննության պատճառը նախաքննական գաղտնիք է, ապա հավելեց. «Երվանդին չեն ձերբակալել, հիմա որևէ խնդիր չկա, սակայն նա մեզ որևէ տեղեկություն չի հայտնել, քանի որ չունի դրա իրավունքը, նա ունի վկայի կարգավիճակ», - ասաց Դանիելյանը: Մեր տեղեկություններով` Բոզոյանին հարցաքննել են Անդրանիկ Թևանյանի գործով:

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image