Թուրքիայի կրթական հիմնադրամը նախատեսում է մոտ ապագայում դպրոց բացել օկուպացված Արցախում:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այս մասին հայտարարել է Հիմնադրամի խորհրդի նախագահ Բիրոլ Աքգյունը:
Նրա խոսքով, նախատեսվում է դպրոցներ բացել նաեւ Գյանջայում (հայկական անվանումը՝ Գանձակ) և Նախիջեւանում։
Աքգյունը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը կրթության ոլորտում հաջողությամբ շարունակվում է արագ տեմպերով։