Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք ՀԱՊԿ-ին դիմել են չորրորդ հոդվածով, և դրական գնահատեց այն, որ ՀԱՊԿ նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ունեցել են բաց և անկեղծ զրույց:
Դրանցից հետո ՔՊ-ական պատգամավոր Լուլուն, փորձելով հաղորդել ժողովրդի տրամադրությունները` կապված ՀԱՊԿ-ի հետ, թե ինչու մեզ օգնության չի հասնում, ուղիղ հարցրեց, թե ինչո՞ւ մենք դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից:
Նաեւ հետաքրքրվեց, թե ո՞վ է, ի վերջո, մեր դաշնակիցը և ինչո՞ւ ենք մենք մնացել մենակ:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ մեր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է:
Մանրամասն` տեսանյութում