Ադրբեջանում անհայտ կորած համարվող տղամարդուն սպանել է նրա կինը, ով ամուսնու մարմինը գցել է կոյուղի:
Այս մասին ասվում է այդ երկրի Գլխավոր դատախազության եւ ՆԳՆ համատեղ տեղեկատվության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:
Պարզվել է, որ 1984 թվականին ծնված Ռոյալ Հուսեյնովը, ով անհետացել էր 2024 թվականի դեկտեմբերի 18-ին, դիտավորյալ կերպով սպանվել է կնոջ՝ Մատանաթ Հուսեյնովայի կողմից:
Մասնավորապես, տուժածի կինը Ուլուխանլի գյուղի ֆերմայում ծագած վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից կրակել է կողակցի վրա, իսկ հաջորդ օրը, մասնատելով նրա մարմինը, այն նետել է կոյուղու մեջ՝ հանցագործությունը թաքցնելու նպատակով:
Դին հայտնաբերվել է, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարուցվել է քրեական գործ, իսկ կասկածյալը ձերբակալվել է: