Այսօր Հրազդան քաղաքի որոշ խանութներում, այդ թվում՝ սուպերմարկետներում պարկով ալյուր չկար: Մեզ հետ զրույցում հրազդանցիները նշում էին, որ երեկ 25կգ-անոց պարկով ալյուրը գնել են 5800 դրամով՝ նախկին 5500դրամի փոխարեն, իսկ այսօր էլ՝ խանութներում փոքր պարկով ալյուր չկա: Շրջեցինք քաղաքի տասնյակից ավելի խանութներում՝ հասկանալու համար պարկով ալյուր վաճառվո՞ւմ է, եւ որքա՞ն: Մեկ խանութում էլ՝ վաճառողուհին պարկից վերջին մի քանի կիլոգրամ ալյուր էլ կշռում: Ասաց, որ ալյուրը վերջացավ, հնարավոր է, որ վաղն ստանան: Թե երբ ալյուր կստանա՞ն, խանութի աշխատակցուհին պատասխանեց. «Գրել ենք, որ բերեն բայց կբերե՞ն, մենք այսօր այլուր չենք ունեցել»: Միայն մեկ տեղ հանդիպեցինք 50 կգ-անոց ալյուրի պարկի, վաճառում էին 11.300 դրամ:
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯