Ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը ստանում է իր հայեցողությամբ Հորմուզի նեղուցը փակելու հնարավորություն եւ դրանով նաեւ՝ ուժեղ լծակ է ստանում ճնշելու Համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ու թեեւ առաջիկա հունիսի 19-ին կնքվելու է ամերիկա-իրանական գործարք, որը նախատեսելու է նաեւ Հորմուզի նեղուցով անարգել նավագնացության ապահովում, սակայն վերջին առճակատումը ԱՄՆ եւ Իսլամական Հանրապետության միջեւ ցույց տվեց, որ Իրանը ունակ է ցանկացած պահի արգելափակել աշխարհի համար առանցքային նշանակություն ունեցող այդ ծովային ուղին։ Ամերիկյան հատուկ ծառայությունները գտնում են, որ հետագայում էլ Թեհրանը կարող է կիրառել այդ մեխանիզմը։
Դա, ըստ ամերիկյան կողմի հայտարարությունների, շատ ավելի զորեղ զենք է, քան միջուկային ցանկացած ռումբ։ ԱՄՆ հետ վերջին հակամարտությունն էլ արմատապես փոխել է Թեհրանի մոտեցումը՝ նման ճնշման լծակների կիրառման հետ կապված, նշում է CNN-ը։