Հասարակություն

Մեխի գլխի պես չէր արձագանքում․ իր խելքով Եվրոպային ուզում էր բա՞ն համոզել

Մեխի գլխի պես չէր արձագանքում․ իր խելքով Եվրոպային ուզում էր բա՞ն համոզել

Փաշինյանի ու Ալիևի մյունխենյան հանդիպումը խայտառակություն էր ու սա ավելի քան մեղմ է ասված։ Եթե անկեղծ լինեմ, ապա երբ սկզբում տեսա, որ Փաշինյանի մասնակցությունը օրակարգում չկա, որոշակի ուրախություն ապրեցի, որովհետև իրականում այդպես այդ խայտառակությունից հնարավոր կլինել խուսափել։ Այս մասին քիչ առաջ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մեծ հաշվով՝ ես զարմացած չեմ Փաշինյանի պահվածքից։ Փաշինյանը արդեն վաղուց սպասարկում է Ադրբեջանի շահը ու դա անում շատ բացահայտ կերպով։ Նա սպասարկում է Ադրբեջանի շահը ամբողջ աշխարհի աչքի առջև ու զուգահեռ նաև հայ ժողովրդի աչքի առաջ։ Փաշինյանը այդ հանդիպմանը ոչինչ չթաքցրեց, չհերքեց։ Ինքը չհերքեց, որ կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել, ինքը չպահանջեց Արցախի հետ կապված որևէ իրավունք։ Ալիևը բացահայտ կերպով ստում է, ասում է, որ ոչ մի բլոկադա էլ չկա Արցախի հետ կապված ու սա Փաշինյանի ներկայությամբ հալած յուղի նման անցնում է։ Այդքան բան է ասվում, ու շատ ներողություն արտահայտությանս համար, ինքը մեխի գլխի պես որևէ կերպ չէր արձագանքում, որևէ արձագանք չկար այդ ստերի բացահայտման հետ կապված։ Փոխարենը իր հիմար տրամաբանության մեջ ինչ-որ շեշտադրումներ էր անում, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ։ Այդ իրողությունները կան միայն իր գլխում ու իր նման դավաճանների։ Նա իր խելքով Եվրոպային փորձում էր ինչ-որ բաներ համոզե՞լ»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image