«Հրապարակ»-ի խմբագրությունը դիմորդներից ահազանգեր է ստացել, որ «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկում չեն կարողանում իրականացնել, իսկ ժամկետն ավարտվում է այսօր։
Մեր հարցին ի պատասխան ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ հունիսի 30-ին տեղի ունեցած «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականները հրապարակվել են քննության երրորդ օրը՝ երեկ, իսկ այսօր բողոքարկման օրն էր․ «Շատ դիմորդներ փորձել են համակարգ մուտք գործել, բայց դա իրենց չի հաջողվել, քանի որ ԳԹԿ-ն հոսանքազրկված է եղել մի քանի ժամ»։
Գրիգորյանը նշեց, որ բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգվել է՝ մինչև հուլիսի 5-ի ժամը 17.00-ն:
Նշենք, որ «Հայոց պատմություն» առաջկայից հայտագրվել է 1288 , «ֆիզիկա» առարկայից՝ 998 դիմորդ:
Վաղը մեկնարկելու է երրորդ՝ լրացուցիչ փուլը։ Քննությունները անցկացվելու են հուլիսի 5-10-ը՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։