Սպորտ

Մունդիալի եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդանավով

Մունդիալի եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդանավով

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Միացյալ Նահանգներ՝ Նյու-Յորք, ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչը դիտելու է մեկնել ռազմական օդանավով։ Այս մասին հայտնում է մեքսիկական կառավարության մամուլի ծառայությունը։ Նման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով եղանակային վատ պայմանները։

Հայտարարության մեջ ասվում է, որ նախագահ Շեյնբաումը Մունդիալի եզրափակիչը դիտելու հրավերը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ Հանդիպմանը մասնակցելու համար Միացյալ Նահանգներում կլինի նաեւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

Հիշեցնենք, որ ԱԱ եզրափակիչը կկայանա այսօր երեկոյան Նյու-Յորքի Իսթ-Ռաթըրֆորդ շրջանում գտնվող «Մթելայֆ» մարզադաշտում։ Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արգենտինան եւ Իսպանիան։

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image