Հասարակություն

Ցավում ենք իր համար, ինքը հանցագործ չի․ Ոսկեպարի վարչական ղեկավար

Ցավում ենք իր համար, ինքը հանցագործ չի․ Ոսկեպարի վարչական ղեկավար

ՀՀ իշխանությունները հունիսի 25-ին կալանավորեցին «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանին, Հրայր Սարկավագին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին՝ ընդհանուր առմամբ 15 հոգու: Նրանց մեղադրում են ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու ուղղությամբ աշխատանքների նախապատրաստության համար:
Դատարանը բավարարեց բոլոր 15-ի վերաբերյալ միջնորդությունները և բոլորը, այդ թվում` Միհրան Մախսուդյանը կալանավորվեց երկու ամսով:
Մախսուդյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից է: «Հրապարակի» հետ զրույցում Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանն ասաց, որ Մախսուդյանի կալանավորումը իր համար ցավալի փաստ է:
«Ես իր հանդեպ, իր ընտանիքի հանդեպ վերաբերմունք ունեմ, հարգում եմ իրենց: Իրեն հարգում եմ որպես համագյուղացի, որպես ժամանակին ծառայած, իր ծառայության մեջ առաջ գնացած, իր հայրենիքի համար ծառայած անձնավորություն, իրենից առաջ էլ իր հորեղբայրն է ծառայել, ես հարգանք ունեմ այդ մարդկանց, այդ մարդկանց ընտանիքի հանդեպ»,- ասաց  Աղբալյանը:
Գյուղացիները ևս մտահոգ են, ցավում են․ «Վերջիվերջո, մեր աչքի առաջ մեծացած, կայացած անձնավորություն է: Այդ քաղաքականությունը մի կողմ դնենք, կապ չունի, թե ով ինչով է զբաղվում, բայց ինքը` որպես մարդ իրեն հարգում ենք, ու ցավում ենք իր համար: Այնպես չի, որ այդ մարդը հանցագործ է, ինքը ցույց կտա ամեն ինչ: Այնպես չի, որ ես Ձեր փոխարեն կարող եմ հարյուր տոկոս վստահ լինել, Դուք էլ` իմ, բայց մարդկայնորեն ցավում ենք իր համար»:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց Մախսուդյանի նամակը՝

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱԿՏԻՎԻՍՏ, ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՄԻՀՐԱՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ-ԻՑ
30 Հունիս 2025 | 22:06

«Ես՝ Միհրան Մախսուդյանս, դեմ եմ եղել միակողմանի սահմանազատմանը և դեմ եմ լինելու միշտ, քանի որ ուզում եմ իմ երկիրը տեսնեմ անկախ և ազատ։ Ես ամբողջ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հայրենիքիս և ժողովրդիս և շարունակելու եմ անմնացորդ նվիրված մնալ Հայաստան աշխարհին։
Ես երբեք ոչ մի հակաօրինական գործողություն չեմ արել, չեմ անում և չեմ անելու։ Ես միշտ պայքարել եմ հանուն ժողովրդի և հայրենիքի և երբեք ինձ թույլ չեմ տա որևէ հանցավոր արարք ուղղված իմ ժողովրդի դեմ։ Բոլոր լրատվական մեքենաներով և իշխանական քարոզչամեքենաներով տարածվող լուրերը հերյուրանքներ են, աղերս չունեն իրականության հետ և նպատակ են հետապնդում ինձ լռեցնելու, որպեսզի դյուրին դարձնեն իրենց հակահայկական ծրագիրը»։

Քաղբանտարկյալ Միհրան Մախսուդյան
30.06.2025թ., «Վարդաշեն» ՔԿՀ»

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image