Հասարակություն

Թռչնաբույծները բողոքի ակցիա են անելու եւ թռչնագոմը նվիրելու են գյուղացիներին

Թռչնաբույծները բողոքի ակցիա են անելու եւ թռչնագոմը նվիրելու են գյուղացիներին

Ձվի շուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վաղը «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բողոքի ակցիա է իրականացվելու։ Այս մասին մեզ հայտնեց ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը՝ Սոնա Մանուկյանը․ «Ֆաբրիկան արդեն կանգնած է փակման եզրին, մեր 80 աշխատողներ դառնալու են գործազուրկ, բողոքի ակցիան իրականացվելու է նաև մեր աշխատակիցների կողմից գործադուլի միջոցով։ Ակցիայի շրջանակներում մենք նաև մեր մի թռչնագոմը, որտեղ չենք կարողանում կերակրել հավերին, նվիրելու ենք Կոտայքի մարզի գյուղերի բնակիչներին»,- հայտնեց Մանուկյանը։

-Ինչ ակնկալիքներ ունեք՝ բողոքի ակցիա իրականացնելով։

-Մենք ակնկալում ենք, որպեսզի համապատասխան մարմինները սկսեն զբաղվել շուկայում տիրող իրավիճակով և կարողանան վերջապես լուծել այն, և համապատասխան համակարգային մոտեցում ցուցաբերեն՝ քվոտավորեն ֆաբրիկաները կամ այս վերջին ամիսներին կրած վնասը որևէ կերպ փոխհատուցեն, որովհետև մենք ահռելի վնասներ ենք կրել։ 55 դրամ արժե ձվի ինքնարժեքը, բայց մենք այսօր արդեն վաճառում ենք 24 դրամով։ 1․5 տարի է, բանկերն էլ մեզ արդեն չեն աջակցում, և մենք չենք կարողանում գոյատևել՝ ո՛չ ներդրում ունենք, ո՛չ ֆինանսական աղբյուր, ո՛չ էլ պետական աջակցություն։ Խնդիր ունենք մեր առջև դրված, որ պետությունը սկսի աջակցել մեր բիզնեսներին, ոչ թե թողնեն նոր մասնակիցներ գան և տասնամյակներ շարունակ աշխատող հիմնարկները ուղղակի փակվեն, քանի որ տարեց տարի մենք ավելի թուլանում ենք։  
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image