Քաղաքականություն

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը, ո՞վ է նրան դիմավորել և ինչպե՞ս է երեկ նա տուն հասել

Որտե՞ղ է հիմա Մանվել Գրիգորյանը, ո՞վ է նրան դիմավորել և ինչպե՞ս է երեկ նա տուն հասել

 

Երեկվանից, ինչպես հայտնի է, էջմիածնեցիները ճամփա են փակել ու ցույց են անում ընդդեմ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիոգրյանի ազտաման ։ Նրանք փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը, որ գեներալը չկարողանա մուտք գործել Էջմիածին։ Բայց նա, ինչպես տեղեկացանք, շատ հանգիստ հասել է տուն։ Ավելի կոնկրետ՝ նա այժմ գտնվում է Ակնալճի իր ամառազնոցում։

Հետաքրքիր է, որ Գրիգորյանի՝ ԱԱԾ մեկուսարանից դուրս գալու պահը ֆիքսել են լրատվամիջոցներն ու տեսանկարահանել։ Տեսանյութում պազր երևում է՝ ինչպես է Մանվել Գրիգորյանը դուրս գալիս շենքից, նստում սև Peugeot 406 մակնիշի ավտոմեքենան ու հեռանում։ Նրանք հատուկ էին այդ մեքենան ընտրել, որ աննկատ մնան, քանի որ Գրիգորյանի ավտոմեքենաները բոլորը ճանաչում են։ Դա, ինչպես տեղեկացանք, Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան էր։ Եվ ցուցարարները չեն ֆիքսել դա, հետևաբար չեն էլ կանգնեցրել, ուստի գեներալը կարողացել է անարգել հասնել իր ամառանոց։ 

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին իր ամառանոցում դիմավորողների մեջ եղել են նաև նրանք, որոնք ցուցմունք են տվել Գիգորյանի դեմ։ Մենք տեղեկացանք նաև, որ այս պահին Մանվել Գրիգորյանի տունը հսկում են ոստիկանները, երևի որ հանկարծ չփորձի խոչընդոտել նախաքննությանը։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել գրավի դիմաց, իսկ նախաքննությունը շարունակվում է։ Գրիգորյանի հետ են նաև նրա երեք դուստրերն ու կինը՝ Նազիկ Գրիգորյանը։

Որդիները, ըստ մեր տեղեկությունների,դեռևս չեն այցելել նրան։ Ամառանոցւոմ կան նաև բժիշկներ, որոնք հետևում են Գրիգորյանի առոջղությանը, քանի որ նա այս պահին տառապում է մի քանի ծանր հիվանդությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image