Քաղաքականություն

ԱԺ-ում չեն կարող արդարանալ ֆորս-մաժորով

ԱԺ-ում չեն կարող արդարանալ ֆորս-մաժորով

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ արդեն հայտնի էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ համարվող եւ «կրճատվող» նախարարները պետք է հանգրվանեին Ազգային ժողովում։

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր մի ամբողջ՝ ԱԺ-ի 88 հոգանոց խմբակցություն է ղեկավարում, իսկ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով։

Նույն կերպ ԱԺ-ում է հանգրվանել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ենթակայության ներքո գտնվող զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը։ Իհարկե, մինչ խորհրդարան «գործուղվելը» հանրային հարթակներում գրեթե չքննարկվեց այն հարցը, թե թեկուզ կարճ ժամանակահատվածում ինչ բարեփոխումներ են արել այս պաշտոնյաներն իրենց ղեկավարած ոլորտներում, ինչ փորձ, գիտելիքներ են հասցրել կուտակել, եւ կոնկրետ ինչ են պատրաստվում անել կառավարությունից ԱԺ գնալուց հետո։

Նման քննարկումներին, առավել եւս՝ քննադատություններին, որպես կանոն արձագանքում են, թե թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարությունն աշխատել է ֆորս-մաժորային իրավիճակում, զբաղվել է եղած համակարգերը պահպանելով, եւ նրանցից պետք չէ ավելին պահանջել։ Մշակույթի նախարարությունն, ըստ ամենայնի, ուզում են միավորել կրթության եւ գիտության նախարարության հետ, սփյուռքի նախարարությունն ուզում են լուծարել, իսկ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը դեռ թափուր է։

Եթե մինչեւ ԱԺ պատգամավոր ընտրվելը նախկին պաշտոնյաների գործունեությունը, նրանց աշխարհայացքը, բարեփոխումների մասին պատկերացումները մեծ մասամբ տեսանելի չեն եղել հանրությանը, որովհետեւ նրանց հաջողվել է հաճախ խուսանավել կոնկրետ հարցերին պատասխանելուց, ապա այսուհետ նրանց գործունեությունը երեւալու է ԱԺ-ում։

Մյուս կողմից՝ նրանց անցած ութ ամիսներին հաջողվել է պաշտոնավարել համակարգում մնացած պրոֆեսիոնալ ու բարեխիղճ կադրերի շնորհիվ։ Իսկ կառավարությունից ԱԺ գործուղված կադրերի փոխարեն նորերին ընտրելիս միգուցե վարչապետը մի փոքր ծանր ու թեթեւ կանի։ Այնպես որ «թողեք՝ աշխատեն» կարգախոսն այսուհետ չի գործելու

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image