Հասարակություն

«Ժող ջան», հարկերը բարձրացնում են

«Ժող ջան», հարկերը բարձրացնում են

Իշխանությունը «ժող ջանի» կյանքի որակը լավացնելու փոխարեն, տարեց տարի էլ ավելի է վատթարացնում։ Համատարած թանկացումների ֆոնին ՔՊ-ականները որոշել են բարձրացնել շրջանառության հարկը 5-ից բարձրացնելով 10 տոկոսի, որն անդրադառնալու է փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա։ Առաջին հայացքից թվում է, թե բիզնեսմենն է ավելի շատ հարկ վճարելու, սովորական քաղաքացուն ի՞նչ։ Դա միայն թվում է, քանի որ բիզնեսմենն էլ իր հերթին կբարձրացնի ծառայությունների մատուցման գինը։ Հարկատուին «հերոս» համարող Փաշինյանն իհարկե կասի, թե դա արվում է պետության համար, սակայն այս իրավիճակում պետությունն առնվազն տուժում է, քանի որ մեծանում է ստվերային շրջանառության ռիսկը։ Հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների նախագծի շուրջ, ոլորտային շահերը ներկայացնող միությունները, ասոցիացիաները և միավորումները դիմել էին Փաշինյանին՝ պահանջելով իրենց հետ նստել կառուցողական երկխոսության։ Այդ նպատակով նոյեմբերի 29-ին ոլորտի շահագրգիռ անձինք աշխատանքային քննարկում էին կազմակերպել, որին ներկա էր նաեւ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, այլ պաշտոնյաներ։ 

Քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում  ասաց, որ այս փոփոխություններով երկրում մեծանում է հակաօրինական, ստվերային բիզնեսը։ Մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկից ընդհանուր հարկման համակարգ են տեղափոխում, այսինքն՝ 5 տոկոս հարկի փոխարեն վճարելու են 20 տոկոս  գումարած 18 տոկոս, բնականաբար հանած ծախսեր եւ այլ նվազեցումներ։ «Եթե 5 տոկոս հարկ վճարողը կարողանում էր դիմադրել սվերային հարկատուի հետ մրցակցությանը, այսուհետ չի կարողանալու, դա պարզ հաշվարկ է։ Ոչ մի տնտեսվարող սուբյեկտ իր ամբողջ շահույթը չի վճարելու հարկ»,- ասաց նա։ 

Քաղաքացու կյանքի որակի վրա ուղիղ անդրադարձ է ունենալու հարկային դաշտում այս փոփոխությունը։ «Քաղաքացին որպես վերջնական սպառող որոշակի թանկացում ունենալու է։ Սակայն ամենալուրջ խնդիրն այն է, որ ստվեր են հետ գնալու բազմաթիվ մասնագիտական ծառայություններ»,- նշեց Համբարձումյանը։

Մանրամասները տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image