Քաղաքականություն

Ձեր բոլոր «երազանքները» մոտ են իրականացմանը

Ձեր բոլոր «երազանքները» մոտ են իրականացմանը

Հիշում եք չէ՞, թե ինչպես էր 2021 թվականին համացանցում տարածվում մի տեսանյութ, որտեղ ինչ որ կանայք այն պնդումերին, որ եթե նույնիսկ հացը դառնա 1000 դրամ  միևնույն է այս իշխանությունը պետք է մնա «վլաստին»:

Դե ինչ, Հայաստանի համար հիմնական առևտրային շուկա հանդիսացող և ցածր գներով սնունդ մատակարարող ԵԱՏՄ ից Հայաստանի դուրս գալը հանուն «եվրոպական ապագայի» շուտով մեկնարկելու է, հետևաբար շուտով ձեր ուզածը իրականանալու է։

Հիշում եք չէ՞, թե ինչպես էր 2021 թվականին համացանցում տարածվում մի տեսանյութ, որտեղ ինչ որ տղամարդ ինքնամոռաց բղավում էր, որ «ավելի լավ է մեր ու մանուկ, հղի ու չբեր կոտորվեն թուրքի յաթաղանի տակ, բայց այս իշխանությունը մնա վլաստի»: 

Այս ձեր երազանքը նույնպես ավելի քան իրատեսական է, Ադրբեջանը արդեն պարզ, ուղիղ և հստակ սրում է իր «յաթաղանը»:

Հիշում եք չէ՞, թե ինչպես 2021 թվականից մինչ այսօր ՀՀ «հպարտ քաղաքացիների» մի ստվար զանգված պնդում է, որ Հայաստանին պետք է ԱՄԵՆ  ԳՆՈՎ  հասնել խաղաղության թուրքերի և ադրբեջանցիների հետ և հենց այդ պատճառով այս իշխանությունը պետք է մնա «վլաստի»:

Եվ այսպես, ձեր այս ուզածն էլ ավելի քան մոտ է, պարզապես ձեր ուզած ԱՄԵՆ ԳԻՆԸ, որը վճարվելու է «խաղաղության համար» նախատեսում է  Հայաստանի Հանրապետության ոչնչացումը և ձեր սպանդը։ Բայց չմոռանաք, որ այդ ամենը արվելու է «միայն պատերազմ չլինի» կարգախոսի ներքո։
Յուրաքանչյուր ժողովուրդ, որն ապրում է վախի և ստրկամտության խավարի ներքո, դատապարտված է։
Ես բնավ չեմ պնդում, որ մենք լիովին ներքուստ  կազմաքանդվել ենք...իհարկե է ոչ, բայց եթե հաշվի չառնենք մեր անցյալի սխալները և շարունակենք թաքնվել «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» խոսքերի տակ, ապա վերը նշված սցենարները անպայման իրականացնելու են մեր գլխին։ Դա հաստատ։

Արման Աբովյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image