«Ալյանս» կուսակցության երիտասարդների միության կողմից ընդդեմ բիոլաբորատորիաների գաղտնի գործունեության բողոքի ակցիայի ընթացքում երիտասարդները բեմականացմամբ հանդես եկան հագնելով հակագազեր՝ պաշտպանվելով օդ արտանետված թունավոր նյութերից:
Կուսակցության երիտասարդների միության ղեկավար Դենիս Պողոսյանը նշեց, որ կենսաբանական զենք արտադրող լաբորատորիաների գործունեությունը հանրային պարսավանքի պիտի արժանանան. «Ակցիայից հետո նախատեսում ենք մոտենալ ԱՄՆ դեսպանատուն՝ նամակ կփոխանցենք, կփորձենք ինֆորմացիա ստանալ: Ինչու հենց ԱՄՆ. քանի որ, ամենայն հավանականությամբ, ավելի ճիշտ՝ դա իրապես հաստատված փաստ է, որ Պենտագոնի հովանավորությամբ են այդ լաբորատորիաները գործում, որքանով կստացվի ակցիան, որքանով՝ ոչ, բայց ես կասեմ հետևյալը. մենք գնալու ենք մինչև վերջ մենք, չենք կանգնելու, ոչ մի խոչընդոտ չի կարող լինել, որովհետև մեր պայքարը արդար է, մենք դուրս ենք եկել մեր քաղաքացիների առողջության համար, մենք դուրս ենք եկել, որպեսզի մեր երկիրը չթունավորեն, առանց այդ էլ պատերազմից հետո բավականին շատ կորուստներ ենք կրել և մի հատ էլ կենսաբանական զենք, կարծում եմ, որ դա ճիշտ չէ, պետք է պայքարենք, կենսաբանական զենք Հայաստանում չպետք է լինի: Կենսաբանական լաբորատորիաներից երեքը գործում են Երևանում, մնացածը գործում են շրջաններում։ Այդքանով կարող եմ սահմանափակվել»: