Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին տասնյակ բեռնատարներ են կանգնել-մնացել Երևան-Սևան մայրուղում: Մոտ երկու տասնյակ ֆուռ նկատեցինք մայրուղու «Չայնիի» ոլորաններիմ կանգնած: Բեռնատարների դիմաց ՃՈ ավտոմեքենա կար կանգնած: Նշենք, որ այս պահին տեղումներ են, ինչի հետևանքով ճանապարհը թաց ձյունով է ծածկվել: Թեպետ մաքրող տեխնիկա էլ նկատեցինք ճանապարհին, սակայն նորմալ մաքրված չէ մայրուղին, և մի քանի տեղ տարբեր տեսակի մեքենաներ էին վթարային լուսարձակները միացրած, կանգնած:
Մայրուղուց Չարենցավան տանող հատվածում էլ վթար է եղել, չորս մեքենա իրար են բախվել: