Իշխանական կուլիսներում խոսում են, որ վաղը՝ մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կտա։ Լուրը քիչ առաջ ԱԺ-ում հաստատեց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երեւան կհասնի մայիսի 9-ին, ենթադրվում է,որ դրան եւ մոսկովյան այցին ընդառաջ Փաշինյանն ասելիք ունի։ Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին է մասնակցելու։