Քաղաքականություն

Մարուքյանը բացատրեց՝ ինչու են ասում «Լեռնային Ղարաբաղ»

Մարուքյանը բացատրեց՝ ինչու են ասում «Լեռնային Ղարաբաղ»

Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ բացատրեց, թե ինչու են իրենք «Արցախի Հանրապետության» փոխարեն օգտագործում «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը, որն ավելի շատ ադրբեջանական թեզ է, քանզի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված է «Արցախ»-ը։ ՔՊ-ականներն այս հարցից հիմնականում խուսափում են կամ աչքերով աղերսում, որ նման «ծանր հարցեր» իրենց չտանք։

Մարուքյանն ասաց․ ««Լեռնային Ղարաբաղ»-ն ադրբեջանական թեզ չէ, ադրբեջանական թեզ է «Ղարաբաղի տնտեսական գոտին» կամ «Ղարաբաղի տնտեսական ռեգիոնը»: Ես օգտագործում եմ ե՛ւ «Լեռնային Ղարաբաղ», ե՛ւ օգտագործում եմ «Արցախ», տարբերություն չեմ դնում, բայց երբ որ միջազգային գործընկերների հետ եմ շփվում, հիմնականում օգտագործում եմ «Լեռնային Ղարաբաղ», որ տեքստերում հասկանալի լինի՝ ինչի մասին է խոսքը։ Բոլոր միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում «Լեռնային Ղարաբաղ» է գրված, եթե մենք չօգտագործենք «Լեռնային Ղարաբաղ», դա կնշանակի, որ կատարում ենք Իլհամ Ալիեւի պահանջը։ Ալիեւն է պահանջում, որ չօգտագործենք «Լեռնային Ղարաբաղ»»։

Առնվազն անտրաբանական է, թե Ալիեւն ինչու է պահանջում, որ չօգտագործենք «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումը։ Դա հենց նրա շահերից է բխում, ու հազիվ թե նա ցանկանար «ԼՂ»-ի փոխարեն լսել «Արցախի Հանրապետություն» տարբերակը։ Բայց Մարուքյանը նաեւ պետք է բացատրի, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմը Ստեփանակերտի կենտրոնում հայտարարում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ, իսկ պատերազմից հետո սկսեց կիրառել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image