Սպորտ

Ինչի հաշվին հաղթեցին

Ինչի հաշվին հաղթեցին

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը՝ բարձր գնահատելով իր թիմի ցուցադրած խաղն ու նվիրվածությունը։

Մարզիչը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին՝ ընդգծելով, որ թիմում ձևավորվել է ամուր և համախմբված կոլեկտիվ։ Նրա խոսքով՝ առջևում դեռ կարևորագույն հանդիպումն է, և հավաքականը կանի ամեն ինչ՝ եզրափակիչում ևս հաղթանակի հասնելու և աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Միևնույն ժամանակ Սկալոնին նշել է, որ թիմն արդեն իսկ բացառիկ արդյունքի է հասել։

Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել փոխարինման դուրս եկած խաղացողներին՝ ընդգծելով, որ նրանք վճռորոշ ներդրում են ունեցել հաղթանակում։ Սկալոնին նշել է, որ թե՛ ֆուտբոլում, թե՛ կյանքում անհրաժեշտ է մինչև վերջին վայրկյանը պայքարել, իսկ իր թիմը լավագույնս դրսևորվում է հենց դժվար պահերին։ Նրա կարծիքով՝ թեև նախկինում Եգիպտոսի դեմ հանդիպումը թվում էր հավաքականի հնարավորությունների առավելագույն դրսևորումը, այս անգամ ֆուտբոլիստներն ավելի բարձր մակարդակ ցուցադրեցին և լիովին արժանի էին հաղթանակին։

Հիշեցնենք, որ Արգենտինան եզրափակիչի ուղեգիրը նվաճեց հանդիպման վերջնամասում՝ հաղթական գոլերը խփելով 85-րդ և 92-րդ րոպեներին։ Հուլիսի 19-ին կայանալիք եզրափակիչում արգենտինացիները կմրցեն Իսպանիայի ազգային հավաքականի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image