Հաջորդ հինգշաբթի վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն կներկայացվի ԱԺ, եւ կկայանա ընտրություն։ 2018 թվականից վճռաբեկ դատարանը նախագահած Երվանդ Խունդկարյանն անցած ամիս հրաժարվեց այդ բարձր պաշտոնից՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելու համար: Վճռաբեկի նոր նախագահը, ըստ օրենքի, պետք է ընտրվի դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից, նախկին նախագահի հրաժարականից ոչ ուշ, քան մեկ ամիս անց։ Իսկ Խունդկարյանի դիմումը ԲԴԽ-ն ընդունել է սեպտեմբերի 18-ին։ Վճռաբեկ դատարանն այս պահին ունի 16 դատավոր: Օրենքի համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրվել դատարանում առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող, կարգապահական տույժ չունեցող եւ ԲԴԽ անդամ չհանդիսացող դատավորները: Մենք տեղեկացանք, որ 16 անդամից 14-ն առաջադրվել է, երկուսը չեն բավարարում օրենքի պահանջին։ Նրանք են Էդգար Սեդրակյանը եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ ԲԴԽ-ն առաջիկա օրերին փակ քվեարկություն կիրականացնի, որից հետո ընտրված թեկնածուին կներկայացնեն ԱԺ, ապա փակ քվեարկությամբ կընտրեն։ Նշենք, որ Խունդկարյանի սրտի թեկնածուն վճռաբեկի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն է։ Նա իրավաբանության դոկտոր է, 2008-ին եղել է «Յոթի գործով» դատախազներից մեկը։ Ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ...
Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռո...
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
×
❮
❯