Այսօր ՀՀ անկախության տոնի առթիվ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում մոմավառություն էր կազմակերպվել` ի հիշատակ հայրենիքի համար նահատակված հերոսների: Մինչ մոմավառությունը նախ Չարենցավանի քաղաքապետարանը կազմակերպել էր այդ քաղաքային պանթեոն, իսկ արդեն երեկոյան տեղի ունեցավ մոմավառությունը, որին ավելի քան 2000 մարդ էր մասնակցում:
Մոմավառությանը ներկա էին Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, որն այս կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրություններում իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն է, քաղաքապետարանի պաշտոնյաներ ու Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներ, ինչպես բուն քաղաքից, այնպես էլ հարակից գյուղերից: Մոմավառությունը անցկացվեց Չարենցավանի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղի ունեցավ նաև ոգեկոչման արարողություն:
Մանրամասն` տեսանյութում: