Հասարակություն

Սոթքում աշխատանքները երեկվանից վերականգնվել են

Սոթքում աշխատանքները երեկվանից վերականգնվել են

«Երեկ վաղ առավոտից Սոթքի հանքավայրի աշխատանքները վերականգնվել են։ Աշխատանքներն այս պահին ընթանում են բնականոն հունով։ 35-ամյա Արմեն Մաթևոսյանը, ով թշնամու կողմից վիրավորվել էր, բավականին ծանր վիրահատություն է տարել։ Այդ պահին մեկնաբանել էի, որ թևից է ստացել վիրավորումը, սակայն իրականում գնդակը 3 մմ հեռավորությամբ սրտի կողքով անցել էր և թևով դուրս եկել։ Բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին բժիշկները վիճակը գնահատում են կայուն։ Աստծո կամքով է փրկվել մեր աշխատակիցը։ Արմեն Մաթևոսյանը տոհմական հանքագործների ընտանիքից է։ Պապերը վաղուց Արցախից տեղափոխվել են Վարդենիս, և, փաստորեն, 3 սերունդ աշխատում է Սոթքի հանքավայրում։ Տվյալ պահին և հայրն է հանքավայրի աշխատակից, և հորեղբայրը, և Արմենը»- այս մասին Hraparak.am-ին ասաց «Գեո Պրո Մայնինգ» ՍՊԸ-ի պաշտոնական ներկայացուցիչ  Ռուզաննա Գրիգորյանը։

Մեր զրուցակցի խոսքով, սա մի նոր իրականություն է, որին իրենք սովորել են և որի շրջանակում ապրում ու աշխատում են։

«Սա առաջին դեպքը չի, ինչպես գիտեք։ Արդեն ունենք դիմադրողականություն։ Աշխատակիցները խուճապի մատնված չեն, տրամադրված են շատ խիզախ, շատ տոկուն և աշխատանքային տրամադրությամբ»,-ասաց Ռուզաննա Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի երեկոյից սկսած` թշնամին կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հաջորդ օրվա կեսօրից սկսած՝ ինտենսիվ կրակահերթ, որի արդյունքում ծանր հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image