Մի կողմից Ռուսաստանից ֆինանսավորվող հացկատակներն են իրենց հետույքը պատռում. Պուտինի ու Լավրովի համար, թույլ չտալով մեկը մի թթու խոսք ասի նրանց հասցեին, մյուս կողմից Արևմուտքից ֆինանսավորվող հացկատակներն են իրենց հետույքը պատռում և պատեպատ տալիս իրենց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի համար եւ վերջին հայհոյանքները տալիս Ռուսաստանի ղեկավարության հասցեին: Կողքից նայում ես ու մտածում` ո՞ւր մնաց այս մարդկանց ամոթն ու արժանապատվությունը:
Ո՞վ չգիտի, որ նրանցից և ոչ մեկի պայքարն ազնիվ չէ, ո՞վ չգիտի, որ նրանք բոլորը թքած ունեն թե Ռուսաստանի, թե Արևմուտքի վրա, որ միակ շարժառիթը շահն է, այն գրոշները, որ ստանում են դրսից: Գուցե հիմա այս տողերն ընթերցողի մոտ հարց առաջանա` որտեղի՞ց այդ վստահությունը, որ նրանք սկզբունք ու գաղափարներ չունեցող հացկատակներ են, ովքեր թքած ունեն ամեն ինչի եւ առաջին հերթին` իրենց հայրենիքի վրա: Պատասխանը շատ պարզ է, եթե այս մարդիկ երկրում տեղի ունեցող կործանարար պրցեսների ժամանակ չեն ակտիվանում, եթե այն բոլոր աղետները, որոնք կատարվում են Հայաստանում եւ հայ ժողովրդի հետ, նրանց պայքարի չեն հանում, եթե 5000 զինվոր զոհվեց, Արցախ հանձնեցինք` նրանք անհաղորդ դիտում էին, ինչպե՞ս կարող են առանց շահի իրենց պատեպատ տալ ինչ-որ մի Մակրոնի, կամ Պուտինի համար: Շրջապատված ենք մանր ու խոշոր գործակալներով: Խոշորները` երկիրն են հանել աճուրդի, մանրերը` Պուտինից ու Մակրոնից դրամաշնորհ ստանալու համար գլուխ են ջարդում: Ու նրանցից ոչ մեկին չի հետաքրքրում Հայաստանը….