Հարցազրույց

Մենք չէինք հավատում, որ կարող է նման բան պատահել. Սիրիայի պառլամենտի անդամ

Մենք չէինք հավատում, որ կարող է նման բան պատահել. Սիրիայի պառլամենտի անդամ

«Հրապարակի» զրուցակիցը Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյանն է:

- Տեղեկություն կա, որ Սիրիայի նոր ղեկավարներն արաբական հանրապետության քրիստոնյա քաղաքացիներին արգելել են տոնել Սուրբ Ծննդյան տոները: 

- Հաստատ ապատեղեկատվություն է, ընդհակառակը՝ նոր իշխանությունը հաճախ է հորդորում, որ քրիստոնյաներն իրենց բնականոն կյանքը շարունակեն և կրոնական տոները նշեն։ Նույնիսկ նրանց քարոզչամեքենան իր հաղորդումներում անդրադառնալով, որ  Ս.Ծննդյան առթիվ հարդարանքները տակավին բացակայում են, խրախուսեց, որ շուտով գեղեցկանան փողոցները։  Նաև նշեմ, որ այսօր Ս.Հակոբի տոնը ամեն տարվա նման պիտի նշվի Ս.Հակոբ եկեղեցու մէջ։

- Ինչպե՞ս է հայ համայնքը պատրաստվում Ամանորին: Պարզ է՝ ոչ նախկին ճոխությամբ ու տրամադրությամբ, թե՞ հեղափոխությամբ խանդավառվածներ էլ կան:

- Բնականաբար կան խանդավառներ, սակայն մեծամասնությունը տակավին ցնցումի մէջ է։ Վիճակը ինչ-որ տեղ նման է Խորհրդային Միության փլուզվելու հետ, ոչ ոք չէր հավատում, որ նման բան կարող է պատահել, իսկ երբ այդ համակարգն ընկավ, ապա ժամանակ պահանջվեց, որ մարդիկ սթափվեն։ Հետևաբար  մարդիկ կամաց-կամաց ուշքի պիտի գան եւ ընկալեն տեղի ունեցածը:

- Սիրիայում քրիստոնյա համայնքը կազմում է երկրի բնակչության շուրջ 10 տոկոսը: Որքանո՞վ են քրիստոնյաները համերաշխ ու միասնական:

- Քրիստոնյաների համերաշխությունը նույնիսկ օրինակելի է։ Նրանք թե այսօր, թե պատերազմի տարիներին համախորհուրդ են։ Նույնիսկ որոշ հերթականությամբ համայնքների պետերը համատեղ հանդիպում են և տարբեր օրակարգերի շուրջ խորհրդակցում են։ Հալեպի մէջ այս երևույթը մեծապես ողջունելի է։

- Հայկական համայնքի, ազդեցիկ կառույցների ներկայացուցիչներն այս ընթացքում հանդիպե՞լ են Սիրիայի նոր իշխանությունների հետ:

- Այո, Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուները հանդիպումներ են ունեցել հայ եւ քրիստոնյա համայնաքապետերի հետ։ Հանդիպումներին մասնակցում էր Բերիո Հայոց Թեմի Առաջնորդը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image