Հասարակություն

Արցախում ակցիա էին անում՝ ի պաշտպանություն «Կուճիր Միշկայի» (տեսանյութ)

Արցախում ակցիա էին անում՝ ի պաշտպանություն «Կուճիր Միշկայի» (տեսանյութ)

Սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ուենցած երթի ժամանակ երկու կին զուգահեռ ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն օրերս կալանավորված Միքայել Արզումանյանի։ Նրանք Արզումանյանի նկարով պաստառ էին բռնել, որի վրա Արցախի բարբառով գրված էր՝ «Կուճիր Միշկա» և «Մենք պահանջում ենք անհապաղ բաց թողնել մեր հերոսին»։ Մենք մի պահ չհասկացանք՝ ինչ է նշանակում «Կուճիր Միշկա», որը հետո կանանցից մեկը բացատրեց՝ հիշելով, որ փոքր ժամանակ Արզումանյանին այդպես են դիմել՝ փոքրիկ Միշկա, ապա ավելացրին՝ նա հերոս է, որը 30 տարի է՝ կռվում է իր հողի համար։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image