Միջազգային

Իրանի դեմ պատերազմում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը հասել է 624-ի. ԶԼՄ

Իրանի դեմ պատերազմում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը հասել է 624-ի. ԶԼՄ

Իրանի դեմ ԱՄՆ գործողության ընթացքում վիրավորում ստացած ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի։ Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ հղում անելով Պենտագոնի տվյալներին։

Պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնը կորուստների վիճակագրությունը բաժանել է երկու փուլի՝ փետրվարին ռազմական գործողության մեկնարկից ի վեր և հուլիսի 7-ից ի վեր, երբ սկսվեց հակամարտության սրացման նոր փուլը։ Ռազմական շրջանակներում թերթի աղբյուրները պարզաբանել են, որ նման մոտեցումը կապված է ապրիլին ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող կրակի դադարեցման ռեժիմի հետ, մինչդեռ վերջին կորուստները վերաբերում են հուլիսյան իրադարձություններին։

New York Times-ի տվյալներով՝ հուլիսի 7-ից ի վեր վիրավորում է ստացել 207 ամերիկացի զինծառայող։ Հակամարտության սկզբից ի վեր վիրավորների ընդհանուր թիվը հասել է 624-ի։

Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ Պենտագոնի կայքում նշված զոհված ամերիկացի զինվորականների թիվն անսպասելիորեն նվազել է։ Պարբերականի պնդմամբ՝ ռազմական գերատեսչության երեք ներկայացուցիչներ և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հակասական պարզաբանումներ են տվել այս փոփոխության վերաբերյալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image