Միջազգային

Ում են ձերբակալել պետական դավաճանության գործով

Ում են ձերբակալել պետական դավաճանության գործով

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Խաբարովսկի 1971 թվականին ծնված բնակչի, որին կասկածում են պետական դավաճանության մեջ։ Հատուկ ծառայության տվյալներով՝ տղամարդը համագործակցել է Նոր Զելանդիայի անվտանգության և հետախուզության ծառայության հետ։

Ինչպես հայտնել են ԱԱԾ-ում, ձերբակալվածը սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել Նոր Զելանդիայի հետախուզության ներկայացուցիչների հետ, իսկ Նոր Զելանդիան Five Eyes («Հինգ աչք») հետախուզական դաշինքի մաս է կազմում։ Դաշինքի մյուս անդամներն են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։

Քննության տվյալներով՝ տղամարդը, գործելով օտարերկրյա հատուկ ծառայության առաջադրանքով և օգտագործելով արտասահմանյան փոստային ծառայություններ ու մեսենջերներ, գումարի դիմաց փոխանցել է տեղեկություններ, որոնք կարող էին օգտագործվել Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ։

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։ Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։

Լրահոս

Ամենաընթերցված

Տարադրամի փոխարժեքները

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 26-ին ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն...

×
Gallery Image