Հասարակություն

Դեսպանն ու հայերի միության փոխնախագահը հանդիպում են ունեցել Խարկովի հայ համայնքի հետ

Դեսպանն ու հայերի միության փոխնախագահը հանդիպում են ունեցել Խարկովի հայ համայնքի հետ

 

«Քիչ առաջ Խարկովի մարզի Խարկով քաղաքում գտնվող Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցում հանդիպում է տեղի ունեցել Ուկրաինայում հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Սրբազան Մարկոս Հովհաննիսյանի, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանի, Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի, և տեղի հայ համայնքի հետ»,-այս մասին Հրապարակին ասաց Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Փոխնախագահն իր ելույթում ողջույնի խոսք է փոխանցել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, ով պատերազմի առաջիկա օրերից Խարկով քաղաքի և մարզի համար կանգնած են եղել որպես օգնություն հատկացնող ուժ։ Ողջույնի խոսքում Մկրտչյանը փոխանցել է նաև համայնքի ղեկավարի պատրաստակամությունը՝ հետագայում օգնելու, օժանդակելու Խարկովում մնացած համայնքի անդամներին։

Դավիթ Մկրտչյանի խոսքով հանդիպման ժամանակ Ուկրաինայում Հայաստանի դեսպանը անդրադարձել և խոսել է Ուկրաինայում պատերազմի ամբողջ ընթացքում իրենց կատարած աշխատանքների և դրանց ծավալների մասին։ Խոսել է առկա խնդիրների և դրանց հավանական լուծումների մասին ։

Դավիթ Մկրտչյանը նշեց նաև, որ Սրբազան հայրը եկեղեցում կատարել է ժամերգություն, որտեղ անդրադարձել է պատերազմի ժամանակ զոհված հայ և օտարազգի քաղաքացիներին։ Իր աղոթքի մեջ անդրադարձել է նաև բոլոր նրանց, ովքեր դիմադրել են այս պատերազմը և դուրս չեն եկել երկրից։ Ըստ Մկրտչյանի հանդիպումը սպասված է եղել, քանի որ այն տեղի է ունեցել երկրում տիրող պատերազմական պայմաններում և ոգևորել է մարդկանց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image