Հասարակություն

Ազգային ժողովում աղբ կա՛, կա՛ աղբ Ազգային ժողովում (լուսանկարներ)

Ազգային ժողովում աղբ կա՛, կա՛ աղբ Ազգային ժողովում (լուսանկարներ)

Այսօր Ազգային ժողովում, քաղաքական աղբից բացի նաեւ ոչ քաղաքական` տնտեսական ու կենցաղային աղբի տեսակ հանդիպեցինք: ԱԺ բակում` հենց կենտրոնական աստիճանների դիմաց, արկղերով աղբ էր կուտակված` կողքերը թափված տարատեսակ տուփերով, ցելոֆանե տոպրակներով, ծառի ճյուղերով:

Նշենք, որ մի քանի օր է` խորհրդարանի բակում տոնական ձևավորման ու լուսավորության աշխատանքներ են տարվում, ու հավանաբար հենց նրանք են իրենց օգտագործած տուփերը ոչ քաղաքական աղբի տեսքով թողել ԱԺ բակում: Իհարկե, հիմա ԱԺ ներկայիս ղեկավարությունը կարող է ասել, որ այս աղբը նախկիններն են  թողել խորհրդարանի բակում` իրենք դրա հետ կապ չունեն, բայց մենք վստահեցնում  ենք` նախկինում այդպիսի աղբ չենք նկատել ԱԺ բակում: Սակայն, միայն այս աղբը չէ, որ փչացնում է խորհրդարանի բակի էսթետիկ տեսքը:

ԱԺ բակում աճած հսկայական եղևնիների ճյուղերը էտման կարիք ունեն` այնքան են կախվել, որ հասել են արդեն գետնին: Սա էլ, հավանաբար, ԱԺ այգեպանի տիրույթում է, թեպետ դժվար է ասել, որ նա է թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն այս ամենի:

Ի դեպ, եթե աղբը այս օրերին է հայտնվել ԱԺ բակում, ապա այս եղևնիներն իսկապես դեռ հեռավոր նախկինների օրոք են աճել այստեղ, բայց նրանց խնամքով այսօր ներկաները պետք է զբաղվեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image