«Հրապարակ». Իշխանությունը ապահովագրվում է զանգվածային ցույցերից

«Հրապարակ». Իշխանությունը ապահովագրվում է զանգվածային ցույցերից

Իշխանությունը երրորդ անգամ է երկարացնում արտակարգ դրության ռեժիմը։ Այսօր կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որից հետո՝ խորհրդարանի հատուկ նիստ՝ որոշումն ընդունելու համար։ Իշխանական շրջանակներից հասնող տեղեկությունների համաձայն, արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով․ իշխանությունը ներքաղաքական հնարավոր թեժացումների ու զանգվածային միջոցառումների սցենարը հաշվի առնելով է եկել նման որոշման։ Ինչպես հայտնի է, արտակարգ ռեժիմը թույլ չի տալիս բողոքի ակցիաներ իրականացնել։ Հիշեցնենք, որ վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին, ժամը 17։00-ին։