Հազար տարի ծեծված ու թրծված խոսք է՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Շատ եմ հանդիպում, երբ Նիկոլի իշխանությունից տուժած քաղաքացիները հայրենակիցների ծաղրանքին, սարկազմին են արժանանում։ Կողքից էլ իբր «բարսեսիրտներն» ասում են՝ ձեր մեջ չարությունն է խոսում, ո՞նց չեք ամաչում, ձեզ խիղճ չունե՞ք, որ ասենք, ձմեռվա կեսին «Նիկոլ ընտրածը» հայտնվում է փողոցում։ «Բարեսիրտ ձևացողների» մեծ մասը առանցնացել է հանրությունից, օրվա հրամայական թեմաներից ու անցել կենցաղային հարցերին։ Նրան հետաքրքիր չէ, թե թուրքը մինչև ուր է հասել, նրան հետաքրքրիր չէ երկրի ճակատագիրը, զուտ զբաղված է իր «լավ օրը կառուցելով» և երբեմն արձագանքելով, երբ «հալածված նիկոլականին» ասում են՝ քեզ տեղն է, քիչ է։
Նիկոլից տուժածները հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Ինչու՞ այդ մասին չեն բարձրաձայնում հոգեբանները։ Մեծ սպասումներ են ունեցել, որ Նիկոլ գալու ու բոլոր թալանչիներից փողերն առնելու ու իրենց է տալու։ Բայց եկել է Նիկոլը և նրանց վիճակը ավելի խայտառակ է դարձել։ Տունուտեղից, ապրուստի միջոցից զրկվել ու հայտնվել են բազմահազարների հետ փողոցում։ Հայտնվել են արդարության ճգնաժամի առաջ։ Սա հոգեբանական խնդիր կառաջացնի՞, թե չէ։ Մյուս կողմից էլ Նիկոլ չընդունած զանգվածը նրանց «ձեռ է առնում», պատճառաբանելով, որ Նիկոլ ընտրած այդ մասսան է իր գործելակերպով երկիրը հասցրել այդ վիճակին։ Սա, իրոք, հոգեբանական ծանր դեպք է, որովհետև պացիենտը գիտի իր անելանելի վիճակն ու համակերպվում է իր վիճակին։
Հոգեբանը աշխատում է պացինետի հետ․
-Ձեր ամուսինը ձեզ ծեծում, նվաստացնում, խմում ու փող չի բերում տուն։ Ինչու՞ չեք բաժանվում նրանից։ Ինպե՞ս եք կարողանում տանել, ներել նրան, երբ տեսնում եք, որ նա չի ուզում փոխվել։
Պացիենտը կարկամում է․
-Մտածում եմ երեխեքը հեր ունենան գլխներին։
Հիմա հայտնվել ենք նույն վիճակում։ Երկրի ղեկավարը Արցախը հանձնեց, Հայաստանը մաս- մաս հանձնում է, տասնակ հազարավոր երեխաների կրակի մատնեց, խեղեց, ու դուք չեք ուզու՞մ բաժանվել նրանից․․․ Լռու՞մ եք։ Մտածում եք, որ ձեր փոխարեն մի ուրի՞շը պիտի պայքարի։ Ոչ ոք, անգամ հոգեբանը չի կարող ձեր հարցը լուծել։ Միայն ձեր ընդվզումով, նրան հեռացնելու միջոցով կարող եք ազատվել այն մեծ չարիքից, որի մեջ հայտնվել եք։ Ու սարսափելին այն է, որ այդ նույն չարիքից տուժում են նաև ձեր հարազատները, մտերիմները, որոնց կյանքը դժոխք եք դարձնում ու որոնք ասում են՝ ընտրածդ է, վայելիր։ Եթե դժգոհ ես, հեռացրու նրան։ Եթե չես հեռացնում, ուրեմն լռիր ու վայելիր, ինչպես քեզ ասում են հարազատներդ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում «նորին մեծությունը»։ Քո փոխարեն մեկ ուրիշը դա չի կարող անել։
Հասել է այն կետին, որ Նիկոլի երեսից տուժածները գերակշիռ են։ Ուրեմն ինչու՞ են լռում։ Մի՞թե նրանք արժանի են Նիկոլի իշխանությանը։