Եվս երեքը կլքեն «Իմ քայլը»

Եվս երեքը կլքեն «Իմ քայլը»

Աղվերանում անցած շաբաթ տեղի ունեցած հավաքը իմքայլականների համար հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհություններ է առաջացրել իշխող խմբակցության որոշ շերտերում։

Ոմանք հրապարակային խոսել են, ասել, որ արտահերթ ընտրությունները ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ այսօր իրենց նկատմամբ ֆիզիկական բռնության վտանգ են զգում ու պետք է վերջ դնել այս վիճակին։

Մեզ պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին «կողմ» եւ «դեմ» պատգամավորներից ոմանց միջեւ, եւ այդ ամենի հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավոր հայտարարեն խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեքը։