Հասարակություն

Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է պաշտոնից

Արթուր Վանեցյանի մայրն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահի լիազորությունները կատարած Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ  մարտի 11-ից նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանն  ազատվել է պաշտոնից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը.
Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ 2022 թվականի մարտի 11-ից ազատել Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի ապրիլի 15-ին, ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ։ 

Նշենք, որ Ազարյանը ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image