Քաղաքականություն

Ինչու լրատվամիջոցներն այս անգամ չեն բոյկոտում Փաշինյանին

Ինչու լրատվամիջոցներն այս անգամ չեն բոյկոտում Փաշինյանին

Ինչպես հայտնի է, վաղը՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս կտա եւ կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին:

Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով:

Վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքի տեղեկացմամբ՝ շուրջ 40-50 լրատվամիջոց հնարավորություն կունենա նրան հարց հղել: Սակայն պարզվում է՝ նախկին ղեկավարների՝ ԶԼՄ-ների հարցում ընտրողաբար մոտեցումը անխնա քննադատող Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է շարունակում այդ գիծը եւ ասուլիսին հրավեր չի եղել մի շարք լրատվամիջոցերի, տեղեկացանք, որ նրանց շարքում են Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող Yerevan.Today կայքը, Դաշնակցությանը սպասարկող Yerkirmedia, yerkir.am ԶԼՄ-ները եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պատկանող Mediahub.am կայքը: Թե ինչու է նման մոտեցում դրսեւորվել ԶԼՄ-ների նկատմամբ, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր հարցերին ունի պատասխաններ, կրուտիտի արքան կարողանում է բոլոր իրավիճակներից չոր դուրս գալ, դժվար չէ հասկանալ. Փաշինյանը հերթական առիթը բաց չի թողնում պառակտելու, դասդասելու, լրատվամիջոցներին իրար դեմ հանելու: Արդեն իսկ կոչեր են հնչում գործընկերային համերաշխության սկզբունքով ասուլիսը բոյկոտելու:

Տեղեկացանք նաեւ, որ որոշ լրատվամիջոցներ թեեւ ստացել են մասնակցության հրավեր, սակայն մերժել են՝ համարելով, որ ինչ հարց էլ տան, Փաշինյանը իրեն ցանկալի պատասխանն է տալու:

Ի դեպ,միասնական բոյկոտի տարբերակն այս անգամ եւս քննարկվել է որոշ լրատվամիջոցների ղեկավարների կողմից, ինչպես անցած տարվա ամռանը, երբ Փաշինյանը մեկ լրագրողով հերթական ասուլիսն էր հրավիրել, եւ մի քանի տասնյակ ԶԼՄ-ներ հրաժարվեցին առցանց հարցեր ուղղել եւ լուսաբանել ասուլիսը, բացառությամբ մեկ-երկուսի: Սակայն այս պարագայում էլ կստացվի, որ բոյկոտում են թե առցանց, թե տետ ա տետ տարբերակին:

Ի դեպ, լրատվամիջոցների ներկայացուցիչները որոշել են՝ եթե վարչապետը որեւէ լրագրողի վիրավորի, կոպտի, միասնաբար լքելու են դահլիճը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image