Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու

«Հրապարակ»․ Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու

ԱՄՆ-ից  ընդամենը երկու օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը մտահոգությունների առիթ է դարձել ՔՊ-ում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը երեկ Փարիզ է մեկնել` մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նաեւ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սակայն իշխանական թիմում խոսում են, որ Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո։

Վաշինգտոնում նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ ծանր տրամադրությամբ է Հայաստան վերադարձել եւ որոշել է հանդիպել Մակրոնի հետ` որպես մխիթարություն, եւ, ըստ ամենայնի, ճշտելու Հայաստանի` ԵՄ գնալու օրակարգը: Եվ եթե Արեւմուտքից աջակցություն չստանա, հնարավոր է նորից հետ կանգնեն դրանից ու գնան դեպի Ռուսիա։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image