Իշխանությունների մյուս թիրախը Վստրեչի Ապերն է

Իշխանությունների մյուս թիրախը Վստրեչի Ապերն է

Մենք տեղեկացանք, որ իշխանությունը լայնածավալ հարձակման է անցել, ինչի մասին 2 օր առաջ գրել էինք։ Խուզարկություններ, ձերբակալություններ բոլոր նրանց տներում, ումից իշխանությունը վտանգ է տեսնում։ Նախ, իրականացվեց ուժայինների ղեկավարների փոփոխություն, որ վստահելի կադրեր իրականացնեն այս գործողությունները եւ անցան գործի։

Քիչ առաջ տեղեկացանք, որ շրջափակել են նաեւ Վստրեչի Ապերի տունը։ Իսկ երեկ տեղեկություն էինք ստացել, որ Վրաստանի իրավապահներն են գործողություն իրականացրել այն բնակարանում, որտեղ ենթադրաբար գտնվելիս է եղել Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը։ Մեզ հասած տեղեկություններով, Ապերը մի քանի օր առաջ հեռացած է եղել նշված հասցեից։ Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը կասկածներ ունի, որ Ապերը ընդդիմության հետ է եւ աջակցում է նրանց գործողություններին։ Նրան թիրախավորելու իմաստը դա է։