Հայտնի է Թրամփի վրա կրակոց արձակած անձի ինքնությունը

Հայտնի է Թրամփի վրա կրակոց արձակած անձի ինքնությունը

Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներ արձակածը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, նա սպանվել է։

Երիտասարդը թաքնվել է տանիքին՝ բեմից 100 մետր հեռավորության վրա։

Միջադեպը դատապարտել է գործող նախագահ Բայդենը ՝ հայտարարելով, որ երկրում չպետք է քաղաքական դրդապատճառներով բռնություն լինի: Նա նաև հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։

Հիշեցնենք՝ կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում: