Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է պաշտոնի բարձրացումից

Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է պաշտոնի բարձրացումից

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, ով Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է, հրաժարվել է պաշտոնի առաջխաղացումից։

Բարձրագույն դատական խորհուրդը Բալայանին ներկայացրել էր պաշտոնի առաջխաղացման կարգով Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը, սակայն Բալայանը հրաժարվել է այն ընդունել։ Բարձրագույն դատական խորհրդից մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին լուրը։

Նշենք, որ Դավիթ Բալայանը փաստաբանների շրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է, նա երկար ժամանակ նույնիսկ գլխավորում էր ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորների ցուցակը։