Աղմկահարույց դպրոցում նոր տնօրեն չեն կարողացել ընտրել

Աղմկահարույց դպրոցում նոր տնօրեն չեն կարողացել ընտրել

Արարատի մարզի Զորակ (Մասիսի տարածաշրջան) համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել այս տարվա ապրիլին՝ ներկայիս իշխանության քաղաքական տեսակետները չկիսելու համար։ Բաբախանյանը ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ Արարատի մարզպետարանի ճնշումների ներքո է դիմումը գրել։ Դրանից հետո հայտարարվել էր մրցույթ՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար։

Նոյեմբերի 4-ին նախատեսված է եղել անցկացանել մրցույթ․ սակայն այն չի կայացել։

Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարգարիտա Տեր-Ղազարյանը մեզ կիայն հայտնեց, որ մրցույթը չի կայացել, քանի որ քվորում չի եղել։

Նրա խոսքով՝ թեկնածուն մեկն է՝ Լաուրա Գասպարյանը։ 

Նշենք, որ ամիսներ առաջ  մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և նրա տեղակալ Արտավազդ Նազարեթյանը շատ կոնկրետ «ընկել էին» տնօրենների հետևից և ընտրություններից առաջ փորձում էին ազատվել մարզի ըմբոստ և իրենց հրահանգները չկատարող տնօրեններից։

Դպրոցի տնօրեններին «կոնտրոլ» անելու պարտականությունը դրված է եղել հենց Նազարեթյանի վրա։ Այս գործընթացին ակտիվ մասնակցել է նաեւ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը։