«Սփյուռքում մեռած-չթաղած վիճակ է». Արմեն Զատիկյան

«Սփյուռքում մեռած-չթաղած վիճակ է». Արմեն Զատիկյան

«Սփյուռքի ձայնի» հարցերին պատասխանում է ԱՄՆ-ում բնակվող ազգային-քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը:

-  Պարոն Զատիկյան, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում՝ լռություն է: սփյուռքն իր պահած-ծաղկեցրած Արցախի կորստի մասին, կարծես թե, սկսեց լռել: Ի՞նչ է նշանակում այդ լռությունը:

-  Այո, ինչպես ասացիք, սփյուռքը 35 տարի պահեց, ծաղկեցրեց Արցախը: Մարդիկ իրենց վերջին լումաներն անգամ տվեցին Արցախին, ոչինչ չխնայեցին: Մարդիկ կային, ովքեր գիշերները չէին քնում, աշխատում էին, որ հասցնեն Հայաստանին, Արցախին: Բայց, նրանք այստեղից ուղարկում էին Հայաստան, որոշ մարդիկ այդ գումարները արդեն յուրացրած ետ ուղարկում էին դուրս՝ իրենց անձանական հաշիվներին: սփյուռքն այս տարիներին կթցվեց, այս մարդիկ քամվեցին: Հայաստանից ավելի շատ հիասթաված վիճակ էլ սփյուռքում է: Ես սփյուռքում ապրում եմ երկար տարիներ, այսպիսի պասիվ, մեռած-չթաղած սփյուռք չեմ տեսել: Մարդիկ իրար հետ չեն խոսում, չեն շփվում, այսպիսի վիճակ է սփյուռքում:

30 տարում 30 լրդ դոլար փող է մտել Հայաստան: Ու՞ր են այդ գումարները, ու՞ր է Արցախը, մեր հզոր բանակը: Այդ գումարները դուրս են եկել Հայաստանից, հերոսների արյան հաշվին միլիարդներ են յուրացրել: Արցախյան հարցը միջազգային տարողության աշխարհաքաղաքական հարց է: 50 պետություն ճանաչել է Արցախի ինքնորոշան իրավունքը: Դա նաեւ սփյուռքի երկարատեւ աշխատանքի արդյունք է: Բոլորը փոշիացվեց… Իսկ, որպեսզի այս վիճակից դուրս գանք, պետք է մեղքի արմատները գտնենք ու ամրատախիլ անենք: Այս բոլորը ջրի երես դուրս կգա միայն այն դեպքում, եթե նոր՝ ազգային ուժ ձեւավորվի: Իսկ շատերը շահագրգռված չեն, որ ամեն ինչ ջրի երես դուր գա, քանի որ բոլորը կոմպրոմատներով բեռնված են: Քաղաքական կուսակցությունները խրված են 30 տարվա այս կեղտի մեջ այս…

Շարունակությունը՝ հաջորդիվ