Երջանկություն եւ ազատություն

Երջանկություն եւ ազատություն

Մեկը երջանկությունից է խոսում, մյուսը՝ ազատությունից: Երբ լսում ես, հասկանում ես, որ մեկը երջանկությունը շփոթել է մարմնական հաճույքների, ճամփորդելու, ճաշ չեփելու, հիվանդ երեխային ու ամուսնուն հոգ չտանելու, չուր ի լույս խմելու-պարելու հետ, իսկ երկրորդն ազատություն ասելով, նկատի ունի ֆինանսական անկախությունը, կարիերային աճը, սրա-նրա վրա քրեական գործեր հարուցելու հնարավորությունները: Երկուսն էլ մոլորության մեջ են:

Չեն հասկանում, որ երջանկությունն ու ազատությունը ոչ թե մարմնի, այլ հոգու վիճակ է, կարելի է երջանիկ լինել լավ զավակ ունենալուց, սիրված ու գնահատված լինելուց եւ կարելի է դժբախտ լինել` ունենալով ամեն ինչ, այդ թվում` սեքս, փող, ադամանդներ, գեղեցիկ հագուստ, բազում հաճույքներ, թիկնապահներ, ծառաներ, լծակներ ու իշխանություն: Եվ կարելի է անազատ լինել` լինելով անչափ խելացի, ունենալով մի քանի համալսարանի դիպլոմ, գիտական կոչումներ, բարձր պաշտոն եւ իշխանություն:

Այս կանանց մտքով անգամ չի անցնում, որ հեռավոր գյուղում ապրող 8-ամյա կրթությամբ, կով պահող եւ հող մշակող կինը կարող է իրենցից հարյուրապատիկ ավելի ազատ լինել, որովհետեւ նա ստիպված չէ որեւէ մեկի սրիկայական հրամանները կատարել: Իսկ տանը նստած որեւէ կին, որի օրը բաղկացած է եփել-թափել-լվանալուց, ծաղիկ խնամելուց, շանը զբոսանքի տանելուց, իսկ երեկոյան մեծ ընտանիքի համար սեղան դնելուց, կարող է իրեն երջանիկ զգալ: Այդ բոլոր աշխատանքները նրանց միայն տհաճություն են պատճառել, նրանք իրենց երջանկությունն իրենց ուղղված ծառայությունների, քծնանքի, ծախսած փողի, տղամարդկանց վրա ունեցած ազդեցությամբ են չափում: Տղամարդկանց հետ նույն բունկերում գտնվելու, տարբեր մարդկանց ու երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնելու մեջ: