Այլ

Ինչպե՞ս է Բայդենը ժամանել Ուկրաինա

Ինչպե՞ս է Բայդենը ժամանել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի առավոտյան գնացքով ժամանել է Կիև։  Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է Financial Times-ի թղթակից Քրիստոֆեր Միլլերը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևում է՝ չհայտարարված այցով։ Նա արդեն հանդիպել է Զելենսկու հետ… Բայդենը Կիև է ժամանել այսօր առավոտյան գնացքով», - գրել է Միլլերը։

Բայդենի այցը Կիև անակնկալ է եղել բոլորի համար․ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի առաջնորդը ծրագրում էր փետրվարի 20-ից այցելել Լեհաստան և Եվրամիության այլ երկրներ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image