Հասարակություն

Խոշոր վթար. տուժել են պայմանագրային զինծառայողներ (լուսանկարներ)

Խոշոր վթար. տուժել են պայմանագրային զինծառայողներ (լուսանկարներ)

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել «հյուսիս-հարավ» ավտոմայրուղու վրա, կան տուժածներ։

Այսօր՝ հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել քարերին և հայտնվել հանդիպակած գոտում։ Վարորդը և 2 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

«Հրապարակ»-ի հետ զրույցում պարեկային ծառայության աշխատակիցը նշեց, որ երեքն էլ եղել են պայմանագրային զինվորականներ։

«Վարորդին տեղափոխել են Երևան, իսկ մյուս երկու ուղևորներին՝ Թալին բժշկական կենտրոն»։
Դեպքը տեղի է ունեցել Աշնակ գյուղից դեպի Թալին ճանապարհի միջակայքում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image