Հանրապետության հրապարակում մի քանի օր է՝ հսկայական բեմ են կառուցում։ Մեզ թվաց՝ մայիսի 28-ին տոնակատարություն է նախատեսվում։ Սակայն բեմի կառուցման աշխատանքների մասնակիցներից մեկը մեր լրագրողին ասաց, որ բեմը կառուցվում է Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ կապված։ «Պատվերը դրսից է, հունիսի 1-ի համար»,- ասաց նա։
Քաղաքապետարանից փորձեցինք մանրամասներ ճշտել, մեզ փոխանցեցին՝ կազմակերպիչը, ամենայն հավանականությամբ, կառավարությունն է կամ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, քաղաքապետարանը չէ։ Բայց մեզանում երբեւէ Հունիսի 1-ը նման շուքով չի նշվել։ Ի դեպ, Հունիսի 1-ը ոչ միայն երեխաների պաշտպանության միջազգային օրն է, այլեւ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը։ Այս տարի նա դառնում է 46 տարեկան։