Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոունի» աշխատակիցները, որոնք ավելի քան մեկ շաբաթ է՝ չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքը, պահանջում են պատասխանատու մարմիններից վերացնել աշխատավայրերի սահմանափակումները և թույլ տալ վերադառնալ բնականոն գործունեության։
Աշխատակիցների խոսքով՝ ընկերությունների տարածքները կապարակնքված լինելու պատճառով իրենք զրկվել են աշխատելու հնարավորությունից և հայտնվել անորոշ իրավիճակում։